-
06.03.2020|
16:13
«Հրապարակը» գրում է, որ այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլև Լիլիթ Մակունցը, որ մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում:
-
06.03.2020|
16:13
Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտնել է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարում՝ աշխարհում կորոնավիրուսների բռնկման պատճառով:
-
06.03.2020|
16:12
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ:
-
06.03.2020|
16:11
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար՝ տեսակապով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Կողմ քվեարկեց 114 պատգամավոր։
-
06.03.2020|
16:09
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպել է կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ:
-
06.03.2020|
16:08
Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ՊՆ-ն:
-
06.03.2020|
16:07
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 5 դեպք, վարակվածների թիվը հասավ 9-ի։
-
06.03.2020|
16:06
Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչները որոշել են չեղարկել հունիսի 3-6-ին նախատեսված սամիթը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ֆորումն անցկացվում է 1997-ից, շուրջ 10 000 մասնակից է ունենում, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
-
06.03.2020|
15:37
Ավիաընկերություններն ամբողջ աշխարհում այս տարի կարող են ավելի քան 100 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել տոմսերի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, մարդիկ նախընտրում են չճամփորդել՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
-
06.03.2020|
15:35
Սիրիական դրամայի ժամանակագրության վերջին դրվագը՝ Իդլիբի համար կռիվը այդ տարածաշրջանին ռուսների, իրանցիների ու թուրքերի հակադիր հայացքների խորհրդանիշն է՝ Le Monde-ում գրում է Ալեն Ֆրանշոնը: Դա է վկայում փաստը, որ անցած շաբաթվանից թուրքական բանակը կռվում է Դամասկոսի բանակի ու ռուսական կործանիչների հետ: